Получи случайную криптовалюту за регистрацию!

3. Եվ այստեղ, կարծում ենք, ճիշտ ժամանակն է անդր | NeverAgain

3. Եվ այստեղ, կարծում ենք, ճիշտ ժամանակն է անդրադառնալ տնտեսական դաշտում պետության դերակատարությանը:
Հարկավոր է վերհանել այնպիսի, մեզանում կարծես թե մոռացված, բայց ժամանակի մեջ աշխարհի շատ ու շատ երկրներում իրենց արդարացրած ու արդյունավետ գործիքներ, ինչպիսիք են պետական կորպորացիան, պետություն-մասնավոր գործընկերությունը, պետպատվերը և պլանավորումը, ինչպես նաև պետության կողմից հետաքրքրություն ներկայացնող ճյուղերի ֆինանսավորումը, որը կբերի նաև մասնավոր կապիտալի ներհոսք: Ազգային տնտեսության վերակառուցումը /ռեստրուկտուրիզացիան/ պետք է նպատակ ունենա ստեղծելու առավել էֆեկտիվ ու մրցունակ ձեռնարկություններ ներքին ու արտաքին շուկաներում:
Անկասկած է, որ մեր երկրի ներսում կան ու կարող են լինել ձեռնարկություններ, որոնք կդառնան այսպես կոչված “ազգային չեմպիոններ”, այսինքն` այնպիսիք, որոնք ձգտելու են ոչ միայն շահույթի ստացման, այլև ազգային շահերի պաշտպանությանն ու պահպանմանը, ձեռնարկություններ, որոնց շուրջ և որոնց հետևից կձևավորվի մի ամբողջ տնտեսական բազմակողմանի համալիր: Այդպիսիք են, մասնավորապես, Ռուսաստանում “Գազպրոմը”, “Ռոսնեֆտը’’, ’’Ռոստեխը’’, ’’Օբորոնպրոմը’’, ’’Ռոսատոմը’’, ’’Միավորված ավիաշինական կորպորացիան’’, ‘’Ռուսաստանյան երկաթգծերը’’, Կորեայում ‘’Սամսունգը’’, ‘’Հյունդայը’’, Գերմանիայում ‘’Ռուրգազը’’, Մեծ Բրիտանիայում ‘’Բրիտիշ ստիլը’’ և այսպես շարունակ` աշխարհի շատ երկրներում:


Պետությանն անհրաժեշտ է նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքը, կազմակերպել, պլանավորել, պատվիրել, ուղղորդել աշխատանքները երկրի ներսում, որպեսզի գործընկեր երկրների, ինչու չէ, նաև ողջ աշխարհի առջև լինենք ներկայանալի ու ներկայացված : Սա է միակ գրավականը փոխշահավետ համագործակցության համար` ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու և մեր ազգի ու պետության բարեկեցությունն ապահովելու գործում:

Օրվա հրամայականն է. կոնկրետ, նպատակային, ուղղորդված, նախաձեռնողական, համապարփակ գործողությունների համալիր և քրտնաջան աշխատանք: