Получи случайную криптовалюту за регистрацию!

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ Մենք | NeverAgain

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում: Ներկայումս ավելի. քան երբևէ տարբեր երկրների տնտեսությունները սերտորեն ինտեգրվում են, ներդնելով իրենց մրցակցային առավելությունները և շահելով մյուս կողմի ընձեռած հնարավորություններից:

Հայաստանն այս առումով ոչ միայն բացառություն չէ, այլև խիստ կարիք ունի ինտեգրման ու այլ երկրների հետ համագործակցության: Չունենալով լուրջ բնական ռեսուրսներ, կոմունիկացիոն առավելություններ ու շատ այլ հզորություններ, մենք, միաժամանակ, ունենք մեր հնարավորությունները, որ կարող ենք առաջարկել այլոց`նրանց հետ արդյունավետ ինտեգրացիոն գործընթացների համար:

Հայաստանը կատարել է պատմական քայլ`անդամակցելով Եվրասիական Տնտեսական Միությանը և բազա ստեղծելով ինտեգրացիոն լուրջ գործունեություն ծավալելու համար: Այժմ մենք պետք է, ավելին`պարտավոր ենք թևերս քշտած լծվել մեր տնտեսությունն առողջացնելու, ինվեստիցիոն լուրջ ծրագրեր ներգրավելու, մեր առավելությունները դաշնակից երկրների հնարավորությունների հետ փոխշահավետ համադրելու գործին:

Եվ այսպես, ինչ հնարավորություններ ունենք մենք, ինչ առավելություններ ունեն մեր գործընկերները, որոնցից կարող ենք օգտվել և ինչ անենք:

1. Նախ և առաջ հարկավոր է լրջագույն, բազմակողմանի ու կշռադատված ‘’գույքագրում’’ կատարել երկրում` բացահայտելու համար մեր տեղական ռեսուրսերն ու հզորությունները: Կարևորագույնը, որ մենք ունենք, դա անկասկած մարդկային կապիտալն է, գիտական դպրոցը, կադրերը: Ցավով պետք է արձանագրենք, որ այս կապիտալը տարեցտարի նոսրանւմ է և օր առաջ հարկ ունի աջակցության, կազմակերպման և ուղղորդման: Նյութական առումով հարկավոր է առանձնակի ուշադրության արժանացնել ու հաշվի առնել մեր սննդարդյունաբերական, տեքստիլ ձեռնարկություններին, մեքենաշինական, քիմիական, էլեկտրոնային արդյունաբերությանը, նախագծային և այլ ինստիտւտներին, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտին:
Հարկավոր է խորը վերլուծության արդյունքում վերհանել այն ճյուղերը, որոնք կարող են լոկոմոտիվային լինել ամբողջ տնտեսության համար: Անհրաժեշտ է ի մի բերել մեր ողջ ներուժը` ըստ բնագավառների և համապարփակ:


2. Բայց այդքանը դեռևս առաջին քայլն է: Հարկավոր է, որ այդ ներուժը լինի ներկայանալի ու ներկայացված: Իսկ այդ առումով անհրաժեշտ է նախահարձակ լինել ու կոնկրետ գործողություններ ձեռնարկել` համագործակցության համար գործընկերներ ձեռք բերելու:

Այսպես, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանա-արդյունաբերական Համալիրը, որն իրենից ներկայացնում է մի հսկայական տնտեսական համակարգ, մեզ համար լայնածավալ դաշտ է` մասնակցության, մեր հնարավորությունների ներդրման համար:
Հաջորդը` ՌԴ, ինչպես և Եվրասիական այլ երկրների յուրաքանչյուր մարզի հետ հասցեական, կոնկրետ, նպատակային աշխատանքը անկասկած կբերի փոխշահավետ համագործակցության եզրերի վերհանման:
Եվս մեկ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը կարող է գրավիչ լինել: Դա գործընկեր երկրներում կայացած առևտրային ցանցերի հետ փոխգործակցությունն է: Գաղտնիք չէ, որ այդպիսիք ունեն հսկայական ապրանքաշրջանառություն, իսկ մեր հայրենական ապրանքարտադրողների համար` իրենց սուղ միջոցներով դժվար է ներկայանալ դրանցում: