Получи случайную криптовалюту за регистрацию!

9rdNews

Логотип телеграм канала @mkrtchyan26 — 9rdNews 9
Логотип телеграм канала @mkrtchyan26 — 9rdNews
Адрес канала: @mkrtchyan26
Категории: Политика
Язык: Русский
Количество подписчиков: 8.09K
Описание канала:

🇦🇲
⭕️Կապ մեզ հետ՝ @M9rdnews

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал mkrtchyan26 и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 2

2022-08-28 08:17:24 Նիդերլանդներում ցուցադրվել է արխիվային ամենահին քարտեզները , որտեղ Հայաստանը ձգվում է մինչև Կուռ գետի ափը

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դելի անունով քարտեզագետի աշխատանքն է, ցույց է տալիս Հայաստանը մինչև Կուռ գետի ափը, իսկ այն մասը, որտեղ այսօրվա Ադրբեջանն է, Շիրմա խանությունն է: Այս քարտեզը 1662 թվականի է, ցույց է տալիս Փաքր Ասիայի տարածքը, և, տեսեք, Արևելքում գրված է՝ Մեծ Հայք: – «1լ nւրեր»

Այսպես քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը ցույց է տալիս «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքում տեղ գտած 50-ից ավելի քարտեզները:

Ռուբեն Գալիչյան – Նրանց բոլոր քարտեզներում, որտեղ էս տարածաշրջանն է, Հայաստան անունը կա: Եթե անգամ պետություն չի եղել, հայերը ապրել են՝ Հայաստան գրված է: Ամենահինը սկսած է 1500-ականներից մինչև 1800-ականներ:

Այդ տարածաշրջանում կա Պարսկաստանը, 15-րդ դարից հետո՝ Թուրքիան, Ադրբեջանը ոչ մի քարտեզի վրա գոյություն չունի, կա Վրաստանը:

Առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Աշխարհի առաջին հայատառ քարտեզը՝ Աշխարհացույցը, նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին: Բացի քարտեզներից՝ 2 երկրների հնագույն բարեկամության մասին այլ հետաքրքիր փաստեր ևս կան գրքում: Նախաձեռնությունը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանն է, առիթը՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Տիգրան Բալայան (Նիդերլանդներում ՀՀ դեսպան) – Եթե գաք դեսպանություն, մեր պատերին կան հին քարտեզներ, որտեղ բոլոր տեղերում Հայաստանը կա: Գաղափար առաջացավ, որ էլի այսպիսի քարտեզներ կլինեն, ու սկսեցինք փնտրել:

Ամստերդամի համալսարանում պահվող քարտեզների մեծ հավաքածուից են այս 50-ը առանձնացրել: Բալայանին զարմացրել է նաև համալսարանի աշխատակիցների տեղեկացվածությունը Հայաստանի, մեր երկրի հնագույն պատմության մասին:

Ամստերդամի համալսարանում պահվող քարտեզների մեծ հավաքածուից են այս 50-ը առանձնացրել: Բալայանին զարմացրել է նաև համալսարանի աշխատակիցների տեղեկացվածությունը Հայաստանի, մեր երկրի հնագույն պատմության մասին:

Տիգրան Բալայան – Ամստերդամի համալսարանի աշխատակիցները մեծապես օգնեցին, քանի որ շատ մեծ, խոշոր հավաքածուից ընտրել են տարածաշրջանի քարտեզները:
1.3K views9Rd News, 05:17
Открыть/Комментировать
2022-08-27 11:32:51 «Դիմադրության» շարժումը վերսկսում է հանրահավաքները:

Սեպտեմբերի 2-ին ժամը՝ 19:30-ին, կրկին հանրահավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում:
1.7K views9Rd News, 08:32
Открыть/Комментировать
2022-08-26 16:22:20
Тонкости геополитики от Александра Григорьевича Лукашенко.
1.8K viewsAngelika, 13:22
Открыть/Комментировать
2022-08-25 17:52:52 «Դոգի» քաղաքական պոռնոյի սիրահարները

Այսօր առավոտյան մարզասրահում հեծանիվ վարելիս սովորականի պես մտա Youtube, որպեսզի դիտեմ երեկվանից կիսատ մնացած մի հարցազրույց: Եվ նկատեցի, որ «Դոգ» մականունով հայտնի ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի վերջին «եթերը», որի պրեմիերան կայացել էր 7 ժամ առաջ, արդեն 45 հազար դիտում ունի:

Մի քանի օր առաջ էլ նստած էի ընկերներիս հետ, որոնցից մեկն ասաց, որ «էն օրը Դոգն ասում էր, որ…»: Անկեղծ ասած, բռնկվեցի ու ասացի, որ չեմ հասկանում, թե ինչպես կարող է կրթված, լավ աշխատանք ու ընտանիք ունեցող մարդն այդպիսի «կոնտենտ» սպառել:

Բայց իրականությունն այն է, որ «Դոգին» դիտում են շատ-շատերը: Դեռ մեկ-մեկուկես տարի առաջ հայտնի մի մարդ տարակուսած պատմում էր ինձ, որ մի օր երեկոյան մտնում է տուն եւ տեսնում է, որ կինը եւ զոքանչը կլանված լսում են «Դոգին», որն իր «վերլուծությունները» առատորեն «համեմում» է հայհոյանքներով: Այս դեպքում էլ ունկնդիրները կիրթ, կայացած, ապահովված մարդիկ էին:

Մի արտահայտություն կա՝ «մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Կարծում եմ, որ կարելի է վերաշարադրել եւ ասել, որ «մենք այն կոնտենտն ենք, որը սպառում ենք»:

Չեմ ընդունում նման պատճառաբանությունները կամ արդարացումները. «Լսում ենք, որովհետեւ համով ա խոսում, համ էլ բոլորի պորտը տեղն ա դնում»: Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում լսել մի մարդու, ով անդադար հայհոյանքներ է տալիս՝ քաջ գիտակցելով, որ իրեն նաեւ կանայք եւ անչափահասներ են լսում: Ընդ որում՝ դա անում է Հայաստանից հեռու գտնվելով եւ որեւէ պատասխանատվություն չկրելով իր ասածների համար: Խոսքը թե իրավական, թե բարոյական եւ թե տղայական պատասխնատվության մասին է:

Ամերիկացի գրող, փիլիսոփա եւ քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման հինգ տարի առաջ ասել էր, որ «Հայաստանի ամենամեծ խնդիրներից են պետական ինստիտուտները եւ պետության որակը»: Ես կավելացնեի՝ եւ հասարակության որակը: Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել լսել «Դոգին», եթե դուք դա չեք ցանկանում: Ամեն օր նայելով նրա քաղաքական պոռնոն՝ բթացնում եք ձեր ուղեղը եւ նսեմացնում եք բոլոր այն մարդկանց ջանքերը, որոնք փորձում են ձեզ նորմալ բովանդակություն մատուցել:

Հաճախ ենք այսպիսի հարցեր հնչեցնում՝ «ինչո՞ւ նոր Հրանտ Մաթեւոսյաններ կամ Արտավազդ Փելեշյաններ չենք ունենում»: Որովհետեւ չեն կարող դրանք ի հայտ գալ մի հասարակությունում, որի սիրած զբաղմունքներից մեկը «Դոգին» լսելն է:

Ամոթ է: Իշխանություններին եւ ընդդիմությանը բարոյականության խրատներ տալուց առաջ սկսեք ձեզանից: Փորձեք ձեզ նայել կողքից ու հասկանալ՝ ինչո՞վ եք տարբերվում շարքային թմրամոլից:

Արա Թադեւոսյան, Մեդիամաքսի տնօրեն
2.1K views9Rd News, 14:52
Открыть/Комментировать
2022-08-25 17:32:42 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում:
1.9K views9Rd News, 14:32
Открыть/Комментировать
2022-08-24 17:38:39
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:…
2.2K viewsAngelika, 14:38
Открыть/Комментировать
2022-08-24 17:37:28 Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։

[MFA of Armenia]
2.2K viewsAngelika, 14:37
Открыть/Комментировать
2022-08-24 17:37:15 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ըստ տարիների օգոստոսի 20-ի դրությամբ.

2018 - 716,2 մլրդ դրամ
2019 - 921,7 մլրդ դրամ
2020 - 875,8 մլրդ դրամ
2021 - 974,2 մլրդ դրամ
2022 - 1180,2 մլրդ դրամ

Այսպիսով 2022թ. հաշվետու ժամանակահատվածում 2018-ի համեմատ հավաքագրվել է ավել 464 մլրդ դրամ կամ 65% ավել հարկ և տուրք։
1.9K views9Rd News, 14:37
Открыть/Комментировать
2022-08-24 12:45:41 ԶՊՄԿ-ն վերաբացել է 3 տարի չգործող Սիսիանի քարի գործարանը:

Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թվականին և չէր  գործում ավելի քան 3 տարի։
1.9K views9Rd News, 09:45
Открыть/Комментировать
2022-08-24 12:39:16
Ազգը հասելա նրան, որ Դոգա լսում, ով չծնված հայ երեխունա քրֆում․ Ներսես Պողոսյան
1.8K views9Rd News, 09:39
Открыть/Комментировать