2022-08-18 00:21:13
Անկեղծ. Համոզվում եմ, որ չեմ ճանաչել մեր ժողովրդին: Էս մարդիկ՝ անգամ սգալ չգիտեն, չգիտեն ողբերգությունն ինչ ա, մարդկանց վիշտն ինչ ա, անասնական բնազդով՝ թողնես միայն աչքի ընկնեն...
Արա՛ հանգիստ թողեք էդ էրեխուն, գիտակից մարդկանց հոգեկանի վրա եք ազդում, եթե դա ձեզ համար ընդամենը երկու-երեք լայք փախցնելու միջոց ա, գիտակից հասարակության համար՝ դա սթրեսս ու ցավ ա անընդհատ էդ լույսի կտորը տեսնելն ու գիտակցելը, որ չկա...
Մարդ դարձե՛ք, անասունից տարբերվեք:
Ազգ-ձև: Սաղ ձևերի մեջ են, սաղ «սգում» են, բայց 5 րոպե հետո իրանց կերածն ու ծրտածն են նկարում ու հանրայացնում. Արա մարդ դառեք, մա՛րդ. Հա՛ հենց դառեք, ոչ թե եղեք, որովհետև նմանօրինակներդ՝ մարդ չեն եղել ու դեռ երկար ճանապարհ ունեն կենդանուց մարդ դառնալու համար:
Հ.Գ. Սոց. ցանցերը որ չկային՝ ոչխար-անասուններին միայն հարևանները գիտեին, բայց պարզվում ա Հայաստանում ավելի քիչ մարդ կա՝ քան անասուն:
Թե բա հայրենիք... Սրանք նույնիսկ դեմք չունեն, տարրական պահվածք չունեն, ի՞նչ հայրենիք... Եռաբլուրի գերեզմանաքարի վրայով նիկոլի հետ տրորելով վազողից՝ ի՞նչ հայրենիքի մասին գաղափար ակնկալես:
Ձերը՝ տիկտոկներում իրար լավ ու մեր քրֆելն ա, ի՞նչ գաղափար, դաստիարակություն, արժեհամակարգ ու ինքնասիրություն:
Չգիտեմ է՜, նողկալի ա, օդն էլ ա ափսոս, որ սրանց հետ շնչում ես:
Հայկ Աթոյանի էջից
47 views21:21