Получи случайную криптовалюту за регистрацию!

Azatutyun

Адрес канала: @azatutyuntv
Категории: Новости и СМИ
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков: 59.07K

Рейтинги и Отзывы

2.67

3 отзыва

Оценить канал azatutyuntv и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

0

2 звезд

1

1 звезд

1


Последние сообщения

2024-05-26 21:21:02 ՊՆ. մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը

Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, փոխանցում է գերատըսչությունը

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»։
8.3K views18:21
Открыть/Комментировать
2024-05-26 20:37:21
Ալավերդին՝ ջրհեղեղից հետո. առանց մեկնաբանության
9.7K viewsedited  17:37
Открыть/Комментировать
2024-05-26 20:23:38 Ընդդիմությունը դեռ գտնվում է Կոնդի կառավարական ամառանոցների հատվածի մուտքի մոտ: Նրանց հետագա անելիքների մասին Բագրատ արքեպիսկոպոսը դեռ չի հաղորդում: Իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չկան, հաղորդում է «Ազատության» թղթակիցը:
9.3K viewsedited  17:23
Открыть/Комментировать
2024-05-26 20:01:25 Բագրատ սրբազանը գնում է Կառավարական առանձնատուն՝ հանդիպելու Փաշինյանին, Կառավարությունից քայլը «սադրանք» են որակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ և վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ու հորդորելով…
9.5K viewsedited  17:01
Открыть/Комментировать
2024-05-26 19:59:00 ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի խոսքերով, Ախթալայի կամուրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ` շուրջ 5500 բնակիչ։ Մոբիլիզացվել է ծանր տեխնիկա սարամիջյան «գրեթե անանցանելի չգործող ճանապարհի անցանելիությունն արագորեն ապահովելու նպատակով»։ Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ։
9.3K views16:59
Открыть/Комментировать
2024-05-26 19:49:04 19:30 դրությամբ աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ

Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:
10.2K views16:49
Открыть/Комментировать
2024-05-26 18:37:53 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հայտնել է, որ ընդդիմության վարչապետի թեկնածուն է լինելու Բագրատ արքեպիսկոպոսը:
9.7K viewsedited  15:37
Открыть/Комментировать
2024-05-26 18:32:22
Ալավերդու Սանահին թաղամասի մեկուսացված Կամչատկա հատվածում 50-60 մարդ կա, այդ թվում՝ հղի կին։ Մոտ 15 մարդ տարհանվել է։
9.8K views15:32
Открыть/Комментировать
2024-05-26 18:29:06 Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին պատուհասած տարերային աղետի կապակցությամբ. Զախարովա

Հայաստանում ռուս դիվանագետները կապի մեջ են տեղական իշխանությունների հետ՝ երկրի հյուսիսային շրջաններում աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու և տուժած ռուսներին հայտնաբերելու համար, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
9.0K views15:29
Открыть/Комментировать
2024-05-26 18:07:58 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն. ԱՆ

Ըստ հաղորդագրության, կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
9.4K views15:07
Открыть/Комментировать