Адрес канала:
Категории:
Политика
Язык: Русский
Страна: Россия
Количество подписчиков:
3.26K
Описание канала:
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government
Рейтинги и Отзывы
Оценить канал arm_gov и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.
5 звезд
1
4 звезд
0
3 звезд
1
2 звезд
1
1 звезд
0
Последние сообщения
2022-09-01 10:51:23
Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և
580 մլն դրամ հատկացրեց մի շարք օբյեկտների շինարարական, նախագծման, փորձաքննության աշխատանքներին:
384 views07:51
2022-09-01 10:34:11
Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում կատարեց 3 մլրդ 366 մլն դրամ գումարի շրջանակներում, որից 1 մլրդ 133 մլն դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակներում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:
405 viewsedited 07:34
2022-09-01 09:59:51
Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի հերթական նիստը
397 views06:59
2022-08-31 18:32:18
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:
1.5K views15:32
2022-08-31 18:32:07
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
1.5K views15:32
2022-08-31 14:36:20
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
709 views11:36
2022-08-30 17:57:55
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
561 views14:57
2022-08-30 14:27:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
2.3K views11:27
2022-08-29 15:28:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը:
606 views12:28
2022-08-27 12:47:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
654 views09:47