Получи случайную криптовалюту за регистрацию!

Ապրիլի 13-ին կապիտուլյանտը հայտարարում էր, թե միջազգային հանրո | Восканапат

Ապրիլի 13-ին կապիտուլյանտը հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը։ Երբ հանրությունը սկսեց դժգոհել և մեղադրել նրան հերթական դավաճանության մեջ, տարբեր աստիճանի նիկոլներ սկսեցին արդարացնել իրենց առաջնորդին՝ ասելով, թե նա ընդամենը միջազգային հանրության պահանջն է ներկայացրել։ Ավելին, ԱԳՆ-ն նորից սկսեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Հիմա երեկ այդ նույն կապիտուլյանտը հայտարարեց, որ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։ Այսինքն, նա ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում ու դա իր համար լուծում է։

Մինչդեռ ժամանակին նա միանգամայն այլ բաներ էր խոստանում հայ ժողովրդին։

«Ոսկանապատ» ՎԿ հերթական տեղեկագիրը նվիրված է Փաշինյանի երեկվա հայտարարություններին ու բանակցային գործընթացում այս պահին տեղի ունեցող զարգացումներին։ Այն հասանելի է մեր բաժանորդներին հետևյալ հղումով՝

https://www.patreon.com/posts/67848331

Սիրելի ընկերներ, խնդրում եմ հնարավորության դեպքում բաժանորդագրվել Ոսկանապատի Patreon էջին։ Արժեքը՝ ամսական 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Այդպես դուք մեծ օգնություն կցուցաբերեք մեզ և մեր հետազոտական աշխատանքներին։ Կանխավ շնորհակալ եմ։