Получи случайную криптовалюту за регистрацию!

ԱԹՍ օպերատորի դասընթաց «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը և « | ՈՄԱ | VOMA 🇦🇲

ԱԹՍ օպերատորի դասընթաց

«Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը և «ՈՄԱ» ՌՀԿ֊ն հուլիսի 5-ից սկսում են անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման խորացված դասընթաց։

Դասընթացի տևողություն՝ 4 ամիս
Շաբաթական երկու դաս՝ երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 19:00-21:00
Դասընթացն անվճար է
Դասընթացն իրականացվելու է առկա տարբերակով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դասընթացին կարող են մասնակցել ինչպես պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնպես էլ ծառայությունից ազատված տղաները, դասընթացին կարող են մասնակցել նաև աղջիկներ։
Դասընթացի ընթացքում պարբերաբար հանձնարարվելու են առաջադրանքներ, լինելու են տեսական և գործնական քննություններ։ Դասընթացը կշարունակեն առաջադրանքները հաջողությամբ կատարող և քննությունը բարեհաջող հանձնող մասնակիցները։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

• Բարոյահոգեբանական պատրաստություն թռիչքից առաջ
• Նախաթռիչքային և հետթռիչքային պատրաստություն
• Օդանավի կազմություն
• Աերոդինամիկա
• Օդային նավարկություն
• Օդերևութաբանություն
• Զինատեսակներ
• Գործնական պարապմունքներ
info@instigaterobotics.com