Получи случайную криптовалюту за регистрацию!

Հիմնական դժվարությունը ռուսերենի նախդիրների կիրառության հարցու | Ռուսերեն - Уроки русского языка

Հիմնական դժվարությունը ռուսերենի նախդիրների կիրառության հարցում մեծ քանակությամբ բացառություններն են։ Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ սկզբունքով ենք այս կամ այն բառը կիրառում հետևյալ նախդիրների հետ։

Եթե խոսում ենք նյութական առարկաների մասին, ինչպես, օրինակ, стол, шкаф, коробка և այլն, «на» նախդիրը ցույց է տալիս, որ առարկան գտնվում է մեկ այլ առարկայի ՎՐԱ (сверху), իսկ «в»- ն՝ մեկ այլ առարկայի մեջ։
Положить одежду в комод.
Положить одежду на комод.

Положить учебник на стол.
Положить учебник в стол.

Նույն սկզբունքով, եթե խոսում ենք բաց տարածության մասին, կիրառում ենք «на» նախդիրը․
на улице
на мосту
на берегу

Կան բացառություններ․

Կիրառում ենք «в» - ն, եթե խոսքը գնում է ջրում (ջրի մեջ) գտնվելու մասին։

В реке плавает рыба.
Мы купаемся в озере.

"В" նախդիրը կիրառում ենք, եթե խոսքը գնում է փակ տարածության մասին, կամ ունի հստակ սահմաններ․

в квартире
в доме
в стране
в парке
в саду

Բացառություններ․
на Родине
на вокзале
на складе
на фабрике
на заводе
на этаже

Եթե խոսում ենք ոչ թե կոնկրետ առարկանների կամ վայրի, այլ իրադարձության մասին, նույնպես կիրառում ենք «на»- ն․
на уроке
на концерте
на выставке

Բացառություններ․
в путешествии
в поездке
в дороге
в отпуске
в командировке
в кино