Получи случайную криптовалюту за регистрацию!

Պահանջվում է ադմինիստրատոր Թեկնածուի հիմնական պարտականություն | ⚡️ REPAT RIARCH

Պահանջվում է ադմինիստրատոր

Թեկնածուի հիմնական պարտականությունն է համակարգել թիմի աշխատանքը, ինչպես նաև պլանավորել հանդիպումներ, կազմակերպել փաստաթղթերի շրջանառությունը, աշխատել կամավորների և գործընկերների հետ:

Պարտականությունները
1. Թիմի հերթական և արտահերթ հանդիպումների, ինչպես նաև այլ հանդիպումների պլանավորում: Հանդիպումների վայրի, ժամանակի և օրակարգի համաձայնեցում մասնակիցների հետ, մասնակիցների ծանուցում:
2. Հավաքագրել և համակարգել գործընկերների և կամավորների տվյալները (կազմել և թարմացնել համապատասխան ցուցակները՝ թիմի անդամներից և արտաքին աղբյուրներից ստացած տվյալներով):
3. Կազմակերպել և վարել փաստաթղթերի շրջանառությունը: Կազմակերպել փաստաթղթերի հաստատման և փոխանցման ընթացքը; դասակարգել ֆայլերը/փաստաթղթերը:

Պահանջները
1. Կազմակերպչական աշխատանքի փորձ հասարակական կամ կոմերցիոն կազմակերպությունում: Զուգահեռ պրոցեսներ և ուղղություններ վարելու ունակություն:
2. Ուշադիր լսելու ունակություն:
3. Հաղորդակցման գերազանց հմտություններ:
4. Թիմային աշխատանք կազմակերպելու և արդյունավետ վարելու ունակություն:
5. Բարձր ինքնակազմակերպում և ճշտապահություն:
6. Ուշադրություն մանրուքներին.
8. Գրագիտություն, անգլերենի իմացություն (Intermadiate +)

Աշխատանքը լրիվ դրույքով՝ երկուշաբթի-ուրբաթ

CV-ները և հարցերը՝ անձնական նամակով @Hrachya_z