Получи случайную криптовалюту за регистрацию!

9rdNews

Логотип телеграм канала @mkrtchyan26 — 9rdNews 9
Логотип телеграм канала @mkrtchyan26 — 9rdNews
Адрес канала: @mkrtchyan26
Категории: Политика
Язык: Русский
Количество подписчиков: 8.09K
Описание канала:

🇦🇲
⭕️Կապ մեզ հետ՝ @M9rdnews

Рейтинги и Отзывы

2.00

2 отзыва

Оценить канал mkrtchyan26 и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

0

4 звезд

0

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

1


Последние сообщения 7

2022-06-09 10:25:17 Կառավարությունը հաստատեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022- 2024 թվականների ծրագիրը։

Նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական տուն կառուցելու դեպքում։
1.4K views9Rd News, 07:25
Открыть/Комментировать
2022-06-09 10:25:04 Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
1.3K views9Rd News, 07:25
Открыть/Комментировать
2022-06-08 22:06:56 Այսօր բոլորիս շոկի ենթարկած խուլիգանական արարքը "պատգամավորական անձեռնմխելիության" անվան տակ ավելի խորն արմատներ ունի, քան պատկերացնում ենք։

Քաղաքական որևէ կենսագրություն չունեցող, որևէ մասնագիտական դաշտում անհայտ, անգամ՝ ոչ միջակ, քաղաքական կյանքի համար անպատրաստ այդ երիտասարդ կանայք իրենք էլ զոհ են մի բանի, որը կոչվում է Հայաստանի անցյալի/նախկինի "իրավա"գիտակցություն․․․․

Պատահական չէ, որ նրանք նախարարության շենքի միջանցքներում վազվզելիս ու ոստիկանների հետ բռնոցի բեմադրելիս շեշտում են՝ "պատգամավորին ձեռքով չկպնեք, անձեռնմխելի է"․․․ Որովհետև նրանց այդտեղ ուղարկողները ավերել են "անձեռնմխելիության" ինստիտուտը․․․

Այդ ինստիտուտը, իհարկե, Հայաստանում երբեք բարվոք վիճակում չի եղել։ Բայց իրավական առումով այն փլուզվեց, երբ թույլ տրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի, Հրայր Թովմասյանի, փաստաբաններ Ռուբեն Սահակյանի, Հայկ Ալումյանի, Արամ Վարդեվանյանի, Օրբելյանի ու այլոց ձեռամբ ու հավաքական ջանքերով "նախագահական անձեռնամխելիություն"-ը մեկնաբանել որպես կարգավիճակից բխող ամենաթողություն, որի համար պատասխանատվություն չի սահմանվում՝ եթե անգամ տապալել ես երկրի սահմանադրական կարգը․․․ Սուբյեկտը "գործառույթային անձեռնամխելի" է՝ այդպես որոշեց հայոց դատական/սահմանադրական ատյանը․․․

Այլ տարածքներ ներխուժելու ու հաստատությունների բնականոն աշխատանքը խափանելու, խոչընդոտելու "անձեռնամխելիություն" ամրագրեց, օրինակ, նույն Ռուբեն Սահակյանի խորթ դուստր Զարուհի Նախշքարյանը, երբ "օրինականացրեց" առանց պայմանավորվածության, առանց հրավերի մեր Ինստիտուտի տարածք՝ ՄԱՀՀԻ գրասենյակ հենց նույն ընդդիմադիր շրջանակներին ներկայացնող անձի ներխուժումը, համարելով, որ որպես լրագրող նա էլ, պատկերավոր ասած՝ "մասնագիտական ու գործառութային անձեռնմխելիություն ունի", և իրավունք ունի ցանկացած պահի տեղեկություններ ստանալ ու տարածել", հետևաբար, ուր ուզի, երբ ուզի՝ մուտք կգործի, իսկ եթե նրան մեղադրես քո տարածք "ներխուժելու" մեջ, ապա դա վիրավորանք է, քանզի հետայսու բառարանի այդ բառը վիրավորանք է, քանզի այն նույնն է, ինչ թուրքերն են ներխուժում Հայաստանի տարածք․ վերջինը Զարուհի Նախշքարյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանի/Սիրանույշ Սարգսյանի հավելումն էր ԲԴԽ-ում՝ որպես արադարացում այն բանի, թե ինչու է Զարուհի Նախշքարյանը այդ անմեղ "ներխուժել" բառը վիրավորանք ճանաչել․․․ Եվ ահա, այդ դեպքով էլ "ընդլայնվեց" լրագրողական անձեռնմխելիությունը, որ այսուհետ ընդդիմասդիրները ուր ուզեն անպատիժ կմտնեն․․․

Եվ այսպես կարելի է բազում բազում օրինակներ բերել, քանզի 20 տարի երկիրը կառավարվել է այդ "իրավական" գիտակցությամբ ու "գործառութային անձեռնխելիության" շրջանակներում․ պետք է եղել՝ զուգարանում մարդ է սպանվել, պետք է եղել՝ փողոցում 10 մարդ է գնդակահարվել, պետք է եղել՝ ում տարածք ասես մտել, վերցվել է․․․ Որովհետև՝ "անձեռնմխելի" են եղել ու "էլիտնի" իրավագետները միշտ դա հիմնավորել են․․․

Հիմա էլ հավանաբար "էլիտնիները" ասել են՝ "էրեխեք, ներխուժեք նախարարության շենք, չթողեք ձեզ կպչեն, որովհետև դուք անձեռնմխելի եք որպես պատգամավոր"․․․ Բայց չեն ասել, իհարկե, որ խոսքը վերաբերում է պատգամավորի հնչեցրած կարծիքի կամ կարգավիճակից բխող օրինական գործառույթների համար չհետապնդվելուն․․․ Իսկ դրա տակ չի մտնում անվտանգության ուժերի պատնեշը ապօրինի ճեղքելը, իշխանության ներկայացուցիչի օրինական պահանջներին չենթարկվելը, պաշտոնատար անձի աշխատասենյակ ներխուժելը, նրա աշխատանքը խաթարելը, կյանքի, առողջության համար վտանգ ստեղծելը, խուլիգանություն անելը․․ Չեն ասել, որ դրանց համար հոդվածներ են նախատեսված, ավելին՝ հենց հանցագործության կամ պատժելի արարքի կատարման պահին իրավապահ մարմինն իրավունք ունի առանց դատախազի միջնորդության բերման ենթարկել, նյութեր նախապատրաստել, մինչև դատախազը սահմանված ժամկետում միջնորդությամբ կմտնի ԱԺ՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու հետապնդումը շարունակելու համար․․․․

Ու նկարագրվածն ամենևին քաղաքական աշխուժակային արարքի մասին չէ, որ քեզ քաղհետապնդվող ներկայացնես․․․ Խոսքը շատ հստակ քրեական օրենսգրքով նախատեված արարքների մասին է․․․․

Ահա թե ինչու նրանք էլ խոշոր հաշվով զոհ են․․․

Styopa Safaryan
1.8K views9Rd News, 19:06
Открыть/Комментировать
2022-06-08 21:46:15 Պատգամավորն ընդամենն ունի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ իրավունք կառավարության անդամների մոտ։ Պետական կառավարման համակարգի մարմիններ ներխուժելու, խուժանություն անելու, ահաբեկչական գործողություններին նմանվող գործողություն ծավալելու իրավունք պատգամավորը ՉՈՒՆԻ։

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյան
1.6K views9Rd News, 18:46
Открыть/Комментировать
2022-06-08 21:45:30
1.6K views9Rd News, 18:45
Открыть/Комментировать
2022-06-08 19:56:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:
 
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը:
1.6K viewsAngelika, 16:56
Открыть/Комментировать
2022-06-08 13:25:10 #mustsee





1.7K viewsAngelika, 10:25
Открыть/Комментировать
2022-06-08 10:39:29
Դոն Պիպոն և նրա կնոջ ազգականը Վաղարշապատում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել քրգործից
1.7K views9Rd News, 07:39
Открыть/Комментировать
2022-06-08 10:37:13
Իրանում մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել, կա 17 զոհ, 50 վիրավոր:
1.5K views9Rd News, 07:37
Открыть/Комментировать
2022-06-08 10:37:02
Պաշտոնից ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը
1.5K views9Rd News, 07:37
Открыть/Комментировать