Получи случайную криптовалюту за регистрацию!

2 տարուց ավելի հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը` Սերժ | 9rdNews

2 տարուց ավելի հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը` Սերժ Սարգսյանի փեսան, քիչ առաջ լուսանկար է հրապարակել։
Գտնվել է Միքայել Մինասյանը

Լուսանկարից, որն արվել է Մոսկվայի թատերական հրապարակում, երևում է, որ Մինասյանը ՌԴ-ում է։

Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի իրավապահները Միքայել Մինասյանին միանգամից երեք մեղադրանք առաջադրեցին։ Առաջին քրգործով նա մեղադրվում էր ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և ապօրինի գույքն օրինականացնելու համար։ Պետեկամուտների կոմիտեն հետագայում լրացրեց այս մեղադրանքը՝ Մինասյանին վերագրելով «Սպայկա» ընկերության շուրջ 50 տոկոսի փաստացի բաժնետեր լինելու հանգամանքը, ինչի վերաբերյալ տվյալները չի ներառել իր հայտարարագրերում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մինասյանը դա իրականացրել է 2012-2018 թվականների ընթացքում կասկածելի աղբյուրներից ստացված միջոցներով Շոտլանդիայում հաշվառված օֆշորային մի կազմակերպության և իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով։ Իսկ ահա ըստ երկրորդ քրգործի նյութերի՝ Մինասյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, գործարար Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը, որի շինթույլտվությունը գործարարն ունեցել է: Ըստ իրավապահների՝ Մինասյանն այս չարաշահումը թույլ է տվել, երբ Սերժ Սարգսյանը նախ վարչապետ էր, ապա՝ նախագահ, իսկ ինքն աներոջ աշխատակազմում բարձր պաշտոններ էր զբաղեցնում։