Получи случайную криптовалюту за регистрацию!

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թելեգրամը որպես հիմնական տեղեկատվակ | Сергей Мелконян

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թելեգրամը որպես հիմնական տեղեկատվական ռեսուրս նորից թրենդային է դարձել Հայաստանում և հայկական աշխարհում։ Ուստի կիսվում եմ հայկական այն ալիքների ցանկով, որոնց արժե հետևել Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արագ, որակյալ և շատ դեպքերում՝ մասնագիտական կարծիք ստանալու համար։ Իմիջիայլոց, թելեգրամը նախընտրելի է նաև այն պատճառով, որ այստեղ շատ ավելի դժվար է սահմանափակումներ դնել, ինչը որ առկա է և լայնորեն կիրառվում է Ֆեյսբուքում։
Ստորև ներկայացված ալիքների մի մասը նորաստեղծ է, հայալեզու և ներկայացնում է բացառապես անձնական կարծիք, այլ ոչ թե այս կամ այն լրատվականի ալիքն է։ Եթե կան հավելումներ, դրանք ևս կներառեմ։

Թուրքիայի, Ադրբեջանի ու հայ-թուրքական հակամարտության և Մերձավոր Արևելքի վերաբերյալ իմ (Վարուժան Գեղամյան) հեղինակային թյուրքագիտական ալիքը - @varuzhandragoman

Արցախ, հայկական քաղաքականություն, գաղափարախոսություն և հարակից հիմնահարցեր քաղաքագետ Էդգար Էլբակյանի մատուցմամբ - @elbakyan_edgar

Հայկական աշխարհաքաղաքականություն, Մերձավոր Արևելք և Իսրայել. արևելագետ Սերգեյ Մելքոնյան - @melkonian_sergei

Հայաստանի և տարածաշրջանի տնտեսություն, քաղաքականություն և աշխարհաքաղաքականություն. քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյան - @dataarm

Մեր բարեկամ Իրանի և իրանական յուրահատուկ աշխարհաքաղաքականության մասին և ոչ միայն. իրանագետ Վարդան Ոսկանյան - @vardan_voskanyan

Իրանագետների մեծ թիմի համատեղ ալիքը Իրանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին - @Arm_Iranologists

Հայաստանն ու հայկական հարցերը վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի ալիքում - @hrantbek

Ներհայաստանյան հետաքրքիր լուրեր և բացահայտումներ. լրագրող Նաիրի Հոխիկյան - @nairihokhikyan

Աշխարհաքաղաքական գործընթացների մասին «Փակագիծ» նախագծից - @Pakagits

Խոհեր ու լուրեր լրագրող Լիլիթ Թումանյանից - @likatumanyan

Բարկացած, բայց տեղին գրառումներ Սարգիս Պարսամյանից - @sargispar

Փիլիսոփայական ու սատիրիկ հայացք մեր շուրջը տեղի ունեցողին բերձորցի Ալբերտիչից - @armkhitaryan

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandagoman