Получи случайную криптовалюту за регистрацию!

hay_em

Логотип телеграм канала @hay_em — hay_em H
Логотип телеграм канала @hay_em — hay_em
Адрес канала: @hay_em
Категории: Без категории
Язык: Русский
Количество подписчиков: 1.05K
Описание канала:

"Какая Родина у нас будет завтра?
- Такой, какой она сегодня строится в наших мыслях и душе."

Рейтинги и Отзывы

4.00

3 отзыва

Оценить канал hay_em и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

1

3 звезд

1

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения

2022-07-26 09:20:17 Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան». Ինչպե՞ս են սպանել Չարենցին…

Ինչպե՞ս են սպանել Չարենցին… Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր.

«Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»: Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան:

Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի իրողության: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին:

Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի:

Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր: Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը:

Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը: 1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար:

Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»: Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը:

Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է:

Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել:

Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը:

1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը։ Չարենցը դուրս է բերվում Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր:

Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել:

Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը: Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:
18 views06:20
Открыть/Комментировать
2022-07-26 09:20:16
18 views06:20
Открыть/Комментировать
2022-07-25 23:31:21
Այնթապի ինքնապաշտպանություն

Բոլորը, նույնիսկ Կանայք և երեխաները պատրասվում էին ինքնապաշտպանության...

Այնթապից ֆրանսիական զորամասերի մասնակի հեռացումից՝ թուրքերը 1920թ. ապրիլի 1-ին հարձակվեցին հայերի և տեղում մնացած ֆրանսիական կայազորի վրա։ Հայերը դիմեցին ինքնապաշտպանության։ 1921թ. հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված պայմանագրից հետո Այնթապի հայությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ քաղաքը և սփռվել աշխարհով մեկ։

նկարը 1920թ.
90 views20:31
Открыть/Комментировать
2022-07-25 22:44:26
Շուշեցի Հայ կին, 1890-ականներ:
106 views19:44
Открыть/Комментировать
2022-07-25 16:55:20 Մենք այն սերունդն ենք,Երբ ՄԱՅՐԻԿԻՆ բարկացնում էինք, «շրը՜խկ», պլասմասե թասը իջնում էր գլխներիս: Լոգանքից հետո սրբիչով փաթաթվեում ու նստում էինք տաք վառարանի մոտ։ Մազերից թափվող ջուրը կաթում ու թշում էր վառարանին: Բայց երբեմն բաց էինք թողնում մեր լավագույն թաղային խաղերը, երբ ՄԱՅՐԻԿԸ անժամանակ լողացնում էր մեզ: Մենք այն սերունդն ենք, որ կիրակի երեկոյան էինք կատարում տրված տնային աշխատանքները։ Մենք 2 հոգով ուտում էինք նույն ամանից, լիմոնադը խմում նույն շշից: Մենք անբիծ երեխաներ էինք, ովքեր «ճաշակում» էին իրենց ՄՈՐ հողաթափերը; Յուրաքանչյուր օճառի հոտ ինձ հիշեցնում է իմ մանկությունը... Մենք երեխաներ էինք, ովքեր ձնեմարդ էին պատրաստում և աղոթում, որ այն չհալվի, չէինք կարողանում հրաժարվել փողոցային խաղից...
Մենք հացի վրա տոմատի մածուկ ուտող ու կշտացող երեխաներ էինք։ Ընկած հացը համբուրում էինք, մաքրում ու ուտում...Այդ օրերը շատ-շատ գեղեցիկ էին, հատկապես այսօրվա հետ համեմատած...
Բոլոր երեխաների պես երեխա էինք...
Խաղաղություն ու հարգանք էլ կար, մենք երջանիկ էինք մեր փոքրիկ աշխարհում...
Առավոտից երեկո խաղեր էինք խաղում։
Մոռանում էինք, որ խաղալիս քաղցած ենք։
Մենք երեխաներ էինք, որոնք խաղում էին լուցկու տուփի նկարներով, փայտե հոլերով, չլիկ-դաստով...
Փայտից տիկնիկներ էինք շինում, հացի վրա շաքարավազ լցնում ու ուտում։
Տերևների մեջ բրնձի պես ավազ էինք լցնում ու փաթաթում։ Սատկած թռչուն տեսնեինք, թաղում էինք, գերեզման սարքում, աղոթում...
Չարություն էինք անում, հետո ՄԱՅՐԻԿԻՑ թաքնվում որ ծեծ չուտեինք:
Մենք փոքր ժամանակ շատ մեծ էինք։ Օրինակ, կբացեինք մեր ձեռքերը և կգրկեինք աշխարհը:
Մենք փոքր ժամանակ գեղեցիկ էինք...
Մենք մեծացել ենք շնչելով փողոցների, այգիների, ծառերի, փոշու ու հողի հոտը՝ վստահելով շրջապատի մարդկանց։ Դռների առջև գորգեր էինք գցում, տուն-տունիկ էինք խաղում, ասֆալտին կլաս գծում, նստում մայթեզրին ու ժամերով հանգստանում... Մենք չունեինք խաղալիքներ՝ գեղեցիկ խոհանոց, ավտոմեքենաներ, շքեղ տիկնիկներ, պազլներ և այլն... Մենք ոչինչ չունեինք, բայց շատ երջանիկ էինք։
Ինչե՜ր չէինք տա այդ օրերը նորից լիարժեք ապրելու համար․․․

𝓔𝓜_ 𝓚𝓐
175 viewsedited  13:55
Открыть/Комментировать
2022-07-25 16:50:53
ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
112 views13:50
Открыть/Комментировать
2022-07-25 16:46:37 Եթե ​​ինձ տրվե՛ր բառերի ընտրություն,
Որոնք կցանկանայի լսել ամեն օր,
Չէի՛ ընտրի «Սիրում եմ» ... և այլ քնքշություն:
Ես կընտրեի պարզ ու լի՝ «Կողքիդ եմ»․
Կողքիդ. և ուրախության, և թե տրտմության ․․․
111 views13:46
Открыть/Комментировать
2022-07-25 15:54:10
Часовня на вершине горы Армаган, Гехаркуник
124 views12:54
Открыть/Комментировать
2022-07-25 13:02:31
Закарян Каро Самсонович

Родился 22 октября 1961 года в селе Вагуас Мартакертского района. Окончил сельскую школу. Обязательную воинскую службу прошел в Воронеже. После демобилизации работал в колхозе рабочим. В составе отряда самообороны села участвовал в ряде оборонительных боев.

Погиб 25 июля 1993 года в Магавузе.

Посмертно награжден медалью НКР «За мужество».

Был женат, имеет четверых детей.

Похоронен на кладбище Вагуаса.
132 views10:02
Открыть/Комментировать
2022-07-25 13:02:11
#ИнтересностиАрмении

Вардавар на Хуступе
Сюник, 1919г.
108 views10:02
Открыть/Комментировать