Получи случайную криптовалюту за регистрацию!

Եվ Աստված ցանկացավ գրել ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ քո տարածքի վրա ծայրեծայ | DUXOV / Դուխով / АРМЕНИЯ

Եվ Աստված ցանկացավ գրել
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողի վրա...
Եվ Աստված ցանկացավ գրել
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց
քո փոքրիկ հողի վրա...
Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ֊ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ֊ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ֊ն եկավ հարմար,
քո փոքրիկ հողի համար...

Հովհաննես Գրիգորյան