Получи случайную криптовалюту за регистрацию!

Մայներները կորցնում են գումարներ,իսկ եկամուտները շարունակում ե | ⚜️ArTrading BOT 💳

Մայներները կորցնում են գումարներ,իսկ եկամուտները շարունակում են նվազել։

Միջնորդավճարների մասնաբաժինը կազմել է ընդամենը 1,24%՝ 12,9 մլն դոլար։

Առաջին կրիպտոարժույթի մայներների եկամուտը նվազում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ՝ 2021 թվականի հոկտեմբերին հասնելով 1,72 միլիարդ դոլարի նշագծին: Այնուհետև այդ ցուցանիշը մոտեցավ մարտին գրանցված առավելագույնին՝ 1,74 միլիարդ դոլար:

Նման միտում է նկատվում նաև Ethereum մայներների եկամուտներում, որոնք սկսել են նվազել նոյեմբերից հետո: Հետագայում այն կազմել է 3,6 միլիարդ դոլար, իսկ փետրվարին իջել է մինչև 1,8 միլիարդ դոլար:
Նախորդ ամսվա համեմատ կրճատումը կազմել է մոտ 35%։

Ավանդական միջնորդավճարները մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթի մայներների եկամուտների զգալի մասն են կազմում, սակայն փետրվարին այն իջել է մինչև 66%՝ ամենացածր արժեքը անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր:
Ethereum-ի հաշվողական հզորությունը նույնպես հասել է ռեկորդային մակարդակի։
Ըստ Glassnode-ի՝ փետրվարի 18-ին ,7-օրյա շարժման միջինը կազմել է 960,4 տրիլլիոն/վ: