Получи случайную криптовалюту за регистрацию!

Վերջ,  Աղավնոն էլ դատարկվեց բոլորիս լռության տակ։ Ու թող ո՛չ | ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Վերջ,  Աղավնոն էլ դատարկվեց բոլորիս լռության տակ։
Ու թող ո՛չ ոք չասի թե բա մենք ստասուս էինք գրել  կամ մենք երկար - բարակ տեքստեր էինք գրում։ Ստատուսներով ու  տեքստերով չպահեցիք,  ինչպես տեսնում եք։

Փաստն այն է, որ Աղավնոն,  Բերձորը  և ներքին Սուսն քանի օր առանց լույսի,  գազի,  համացանցի էին մնացել։  Վերջին անգամ եկան, ևս մեկ անգամ  «խնդրեցին» ,  հորդորեցին, որ լքենք Աղավնոն,  քանի որ "ոչ ոք ձեր դիակները չի կարա գա հանի",  կամ կարճ ասած,  "ոչ ոք ձեր կյանքի համար այլեւս մի գրոշ էլ չի տա; դուք, ձեր գլխի ճարը"։

Ահավոր է գիտակցել, որ փաստացի, ազգիս մեծամասնությունը այս տարածքները  հանձնելու վրա ևս աչք փակեց։

Ահավոր  է գիտակցել,  որ "կառավարություն" կոչվածը` № 2 դավաճանի գլխավորությամբ, կարելի է ասած անուղղակի սպառնաց, որ ոչ մի ձև չի օգնելու,  սա միակ ճանապարհն է փրկության և ով զենք հայթայթի, վերցնի ու դիմադրի թշնամուն,  համարվելու է ավազակ, տեռորիստ։
Ինչ  ասեմ...
Սա է իրականությունը։

Փաստացի, ոչ ոք "չկարողացավ" կամ չուզեց գոնե մի 200 մարդ բերել/ուղարկել մեր մոտ։ 

Մենք ևս վերադարձանք, քանի որ մի քանի հոգով մնալը  և առանց զենք կյանքդ տալը ճիշտ չէ, կարելի է գնալ  մահվան, երբ գիտես, որ թիկունքում ունես  մարդ, ով գոնե կտանի մարմինդ այդտեղից։

Ապագա կա, բոլորի կողմից  արհամարված և ծնկաչոք խաղաղություն մուրացողների ապագա։

Ցանկություն էլ չունենք այսքան հիասթափությունից հետո որևիցե մեկի անունը լսելու։

Այսպես  թքած ունենալով թիզ առ թիզ մեր երկիրը հանձնելու վրա, կա միայն պանդխտության և սպանդի ապագա։

Վայելեք,  ի՞նչ  ասեմ։

@arcaxinfo - ն (հուսանք ոչ վերջին անգամ) Աղավնոյից...