Получи случайную криптовалюту за регистрацию!

​ Թե բա նիկոլի սիրտը վատացել է Դատարկվում է Բերձորը, Աղավն | ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Թե բա նիկոլի սիրտը վատացել է

Դատարկվում է Բերձորը, Աղավնոն ու Սուսը։ Այս տխուր ֆոնին ֆեյսբուքում տարածվում է, որ Նիկոլի սիրտը վատացել է։ Հին կադր է, էլի մի առիթով՝ կարծեմ հուլիսի 4-ին, օգտագործել են։ Երևի ողջ Հայաստանում մեկը չլինի, որ հավատա այդ լուրին՝ սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչ ոք չհավատաց։ Սա ծաղկուն գյուղերի հանձնելու ֆոնին նոր ներկայացման պես մի բան է։ Մարդիկ իրենց բաղ ու բաղչան, տունուտեղը թողած, եղեռնի օրերի նման մի իշաբեռ ապրուստ առած լքում են իրենց հողը։ Անտեր երկիր ենք, անտերության ծխահոտը պատել է լքվող գյուղերը։ Ու հանկարծ ինչ որ աղբյուրից դուրս է ժայթքում, որ Նիկոլի սիրտը վատացել է։ Իսկ ֆեյսբուքում Արմեն Նիազյանը գրում է․

«Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետև «վաղը կարող է արդեն ուշ լինել»։ Հեռացանք, որովհետև մնալու հիմքեր չունեինք, որովհետև չափազանց անզոր էինք, որովհետև արեցինք, երևի, ինչ կարող էինք․․․ Ցավեցնող է՝ տեսնել հերոս գյուղապետին, ով խոստովանում է՝ մենք մենակ ենք մնացել, եթե անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետևից չեն գա․․․»։

Նիկոլի սիրտը վատացել է։
Համազգային ողբերգության մեջ հիշեցնում են, որ վարչապետ ունենք՝ Նիկոլ անունով։ Բայց ու՞մ կարող ես հավատացնել, որ Հայաստանն ունի ղեկավար, ու նա էլ սիրտ ունի․․․ Իսկ Աղավնոն, Բերձորը, Սուսը, Արցախը, Սյունիքը, Լոռին, Հայաստանը սիրտ չունե՞ն։

/Հասմիկ Բաբաջանյան/

@arcaxinfo